Der neugewählte fünfköpfige ZAD-Vorstand hat ein aussagekräftiges und ambitioniertes Fünf-Punkte-Programm vorgestellt, mit dem er die Stimmen und das Vertrauen der Versammlung gewonnen hat. Im Mittelpunkt dieses Programms sowie der künftigen Arbeit des neuen ZAD stehen die Erhaltung und Entfaltung der armenischen Identität. Deshalb wird die Vertiefung der Beziehungen und der Zusammenarbeit mit verschiedenen in Deutschland agierenden armenischen Organisationen sowie deutschen politischen und öffentlichen Akteuren angestrebt.
Die künftige Ausrichtung und Arbeitsweise des ZAD wurden von dem neugewählten Vorsitzenden des Vereins – Herr Jonathan Spangenberg – vorgestellt. Herr Spangenberg, der mit einer Zweidrittelmehrheit im ersten Wahlgang gewählt wurde, ist seit Jahren aktiv in der armenischen Gemeinschaft in Deutschland. Aufgrund seiner vielschichtigen Vernetzung mit der armenischen Diaspora kennt er sich mit den Anliegen der Armenier in Deutschland und weltweit hervorragend aus.
Als stellvertretender Vorsitzender wird Herr Serge Derhagopian fungieren, der sich seit 20 Jahren im ZAD für die armenischen Belange einsetzt.
Zum neugewählten Vorstand gehören ebenfalls Samwel Lulukyan, Siranoush Astatourean und Silva Ajderian. Herr Lulukyan ist gebürtiger Armenier und seit 30 Jahren aktiv in der deutsch-armenischen Gemeinschaft. Frau Astatourean und Frau Ajderian werden den ZAD mit ihrer Erfahrung unterstützen, die sie in verschiedenen parlamentarischen Positionen auf Landes- und Bundesebene gesammelt haben.
Den neuen Vorstand des ZAD verbindet das Bestreben und der Wunsch, die in Deutschland lebenden Armenier als solidarische Gemeinschaft in Deutschland zu repräsentieren und die Zusammenarbeit zwischen Deutschland und Armenien zu stärken.
ԳԿԽ-ի մամուլի հաղորդագրություն, մայիսի 11, 2022թ Գերմանահայոց Կեդրոնական Խորհրդը (ZAD) 2022 թվականի մայիսի 7-ին Քյոլնում տեղի ունեցած հիբրիդային ժողովի ժամանակ ընտրել է նոր վարչություն։
ԳԿԽ-ի հինգ հոգուց կազմված նորընտիր վարչությունը ներկայացրել է բովանդակալից ու հավակնոտ հինգ կետից բաղկացած ծրագիր, որով ստացել է համագումարի մասնակցիների ձայները ու վստահությունը։ ԳԿԽ-ի ապագա աշխատանքի առանցքը հայապահպանությունն ու զարգացումն է։
Այդ իսկ պատճառով նպատակն է դրվել խորացնել հարաբերություններն ու համագործակցությունը Գերմանիայում գործող տարբեր հայկական կազմակերպությունների, ինչպես նաև գերմանական քաղաքական և հասարակական դերակատարների հետ։ ԳԿԽ-ի ապագա կողմնորոշումն ու աշխատանքային մեթոդները ներկայացրեց միության նորընտիր ատենապետ պարոն Ջոնաթան Սպանգենբերգը։ Քվեարկության արդյունքում երկու երրորդով ընտրված պարոն Սպանգենբերգը տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել Գերմանիայի հայ համայնքում։
Հայկական սփյուռքի հետ ունեցած իր սերտ կապերի շնորհիվ նա քաջ ծանոթ է Գերմանիայի և ամբողջ աշխարհի հայերի խնդիրներին: Փոխնախագահի պարտականությունները կկատարի 20 տարի հայկական հարցերով ԳԿԽ-ում զբաղվող պարոն Սերժ Տէր Յակոբեանը։
Նորընտիր վարչության կազմում են նաև Սամվել Լուլուկյանը, Սիրանուշ Ասատուրյանը և Սիլվա Աժդերյանը։ Պարոն Լուլուկյանը ծնվել է Հայաստանում և 30 տարի ակտիվ գործունեություն է ծավալում գերմանահայ համայնքում։ Տիկին Աստատուրյանը և տիկին Աժդերյանը կաջակցեն ԳԿԽ-ին՝ նահանգային և դաշնային մակարդակներում տարբեր պատգամավորական պաշտոններ ունեցած իրենց կուտակած փորձով: ԳԿԽ-ի նոր վարչությանը միավորում է ցանկությունը՝ ներկայացնելու Գերմանիայում ապրող հայերին որպես Գերմանիայում գործող համերաշխ համայնք և ամրապնդելու Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցությունը։