Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչության անդամները դեկտեմբերի 1-ին Քյոլն քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանում հանդիպել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ:
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի գլխավոր համագումարը 2015թ. նոյեմբերի 15-ին Մայնի Ֆրանկֆուրտում ընտրեց խորհրդի նոր վարչություն՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով: