Benefizabend zum 100. Jahrestag / Մամլոյ Յաղորդագրութիւն,

Կազմակերպութեամբ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի և Գերմանահայ Գործարարների Միութեան, սոյն թուի Դեկտեմբեր 6ին Գերմանիոյ Դաշնութեան Քյոլն քաղաքում տեղի ունեցաւ հայոց ցեղասպանութեան 100րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների իրագործման համար դրամահաւաք:

Երեկոյին ներկայ էին Քյոլն քաղաքի քաղաքապետը, Գերմանիայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան ներկայացուցիչը, Գերմանիայում Հայաստանի հանրապետութեան Պատուոյ հիւպատոսը, Գերմանահայոց Թեմի առաջնորդը, փոխ-առաջնորդը, ինչպէս նաև համայնքում գործող մի շարք կազմակերպութիւնների և միութիւնների ներկայացուցիչներ և հրաւիրեալներ:

Օրուայ հաղորդահավարն էին Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի Վարչութեան անդմաներ Տիկ Վեհանոյշ Դաւթեան-Այնթապլեանը և Տիկ. Մադլեն Վարդեանը, որոնք պատշաճ կերպով ներկայացրեցին օրուայ խորհուրդը: Ողջոյնի խօսքից յետոյ բեմ հրաւիրուեցին Քյոլնի քաղաքապետը ապա Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան ներկայացուցիչը որն իր խօսքից յետոյ ընթերցեց Հ Հ Սփիւռքի Նախարարուհու խօսքը: Նախարարութեան ուղերձում գնահատելով կազմակերպիչների աշխատանքը նշուած էր՝. «Այսօր մենք ականատեսն ենք, թէ ինչպէս է օրէցօր զարգանում և թափ առնում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները հայկական բոլոր համայնքներում: Ուրախ եմ որ գերմանհայ համայնքը նոյնպէս ակտիւօրէն ներգրաուվել է այս համազգային շարժմանը և իր միջոցներն ու հնարաւորութիւններն է ներդնում Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու գործում:

Չեմ կասկածում, որ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախաշէմին գերմանահայ համայնքում ստեղծուած յանձնախումբը պէտք է համակարգի տեղական ձեռնարկները, ինչպէս նաև դրանց համահայկական շարժման մասն ամէնուր՝ ամէն տեղ առաջնորդւելով «Յիշո՛ւմ եմ և պահանջում» կարգախօսով: Լիայոյս եմ, որ բոլորդ 2015 թ. Ապրիլեան միջոցառումներին նոյնքան միասնական և ակտիւ կը գործէք յանձնախմբի հե համատեղ և մեր նահատակների յիշատակի կոչման արարողութիւններին մասնակից կը դարձնէք նաև Գերմանիայի հասարակական-քաղաքական շրջանակները ներկայացնող անուանի ու բարձրաստիճան գործիչների»:

Օրուայ մշակութային բաժնին մաս էին կազմում յայտնի Օպերայի մենակատար՝ Հրաչուհի Բազենցը որին ընկերակցում էր դաշնակահարուհի Լօլիթա Պօղոսեանը: Սոյն բաժնում մաս կազմեցին նաև սաքսաֆոնահար Հայրապետ Առաքելեանը , դաշնակահարուհի Սօնա Բարսեղեանի ընկերակցութեամբ: Միջոցառումը ճոխացրեցին Հոլանտայից հրաուրիրուած Երուանդ Փափազեանը իր նուագախումբով:

Երեկոն ընթացաւ ջերմ և մտերմիկ մթնոլորտում գոյացնելով գուհացուցիչ արդիւնք: Ներկաներից իւրաքանչիւրը իր լուման ներդրեց երեկոն իր լաւագոյն արդիւնքին հասացնելու նպատակին:

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը լիայոյս է որ երեկոյից գոյացուած հասոյթով հնարաւորութիւն է ունենալու պատշաճօրէն նշելու Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի միջոցառումները:

ԳԿԽ-ի Վարչութիւն Ֆրանկֆուրտ, 12.12.2014

AttachmentSize
PDF icon Presseerklärung_Benefizabend_arm.pdf323.32 KB